Երկիրը տիեզերքից ցուցադրվել է 360 աստիճանի համայնապատկերի ձևաչափով
Նկարագրություն:
Russia Today հեռուստաալիքը ցուցադրել է նորարարական ձևաչափով բացառիկ կադրեր, որոնք բացահայտում են Երկիր մոլորակի 360 աստիճանի համայնապատկերը՝ արված Միջազգային տիեզերակայանի Cupola մոդուլից:
Ինչպես նշում է ria.ru-ն, ռուս տիեզերագնաց Անդրեյ Բորիսենկոյի հետ համացանցի օգտատերերը կարող են վիրտուալ այց կատարել Cupola մոդուլ, որտեղից ցնցող տեսարան է բացվում դեպի Երկիր մոլորակ:
«Տեսեք՝ ինչպիսի ցնցող տեսարան է բացվում Cupola-ից: Դուք այժմ տեսնում եք այն բացառիկ կադրերը, որոնց ականատեսն ենք նաև մենք: Ինքներդ կարող եք գնահատել մեր մոլորակի գեղեցկությունը»,-նշել է Բորիսենկոն:
Աղբյուրը մանրամասնում է, որ ուշագրավ տեսանյութը YouTube ժամանցային կայքում և Facebook սոցկայքում մի քանի օրում հավաքել է ավելի քան 3.5 մլն դիտում:
«Պատմության մեջ առաջին անգամ հաջողվեց անկշռության պայմաններում 360 աստիճանի տեսանյութ անել»,-նշել է «RT360» նախագծի ղեկավար Էդուարդ Չիժիկովը:
Նշվում է, որ նախագիծն առցանց ռեժիմով հասանելի է 6 լեզվով:
Տարի: 2016
Լեզու: Русский
Հեղինակ: RT на русском
Տես նաև`
GRENQ HAYERENԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ`[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]