Երկուշաբթի, 20 Մայ 24, 09:03

Փորձեք բոլոր հնարավորությունները: Պետք է միշտ իմանալ, որ դուք արեցիք այն, ինչ կարող էիք: Չարլզ Դիքենս

Գլխավոր » Հոդվածներ » Բիզնես և տնտեսություն  

Տնտեսական խճանկար
Բիզնես և տնտեսություն | Հեղինակ` Lilit Harutyunyan 770d92 | 25 Սեպ 12 18:23

"Տնտեսական խճանկարը" "Տնտեսագետի" համեմատաբար նոր խորագրերից է, սակայն շատ արագ դարձել է սիրված ու  սպասված: Մշտական հեղինակի` տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, կառավարման ֆակուլտետի փոխդեկան Սամվել Գրիգորյանի ջանքերով այն ընթերցողի ուշադրության կիզակետում է պահում աշխարհի, Հայաստանի տնտեսական կյանքի ու տնտեսագիտության կարևոր փաստերը, անցուդարձերը, վիճակագրական տվյալներն ու դրանց վերլուծությունը:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՓՈՒԼԵՐ
Տնտեսական ինտեգրումն իր բնույթով բարդ սոցիալ-տնտեսական գործընթաց է, որն առնչվում է ինտեգրվող երկրների ոչ միայն տնտեսական, այլև ազգային, սոցիալ-տնտեսական անվտանգությանը, անկախությանն ու ինքնավարությանը: Եվրամիության փորձը ցույց է տալիս, որ երկրների տնտեսական ինտեգրումը երկարատև գործընթաց է և կարող է տեղի ունենալ որոշակի փուլերով: Այս իմաստով հետաքրքիր է իմանալ, թե ինչ փուլեր են նախատեսվում ԱՊՀ անդամ երկրների տնտեսական ինտեգրման համար և որքանով է այն ձեռնտու մեր երկրին: Նախատեսվում է ԱՊՀ երկրների տնտեսական ինտեգրումն իրականացնել հետևյալ վեց փուլով:

Առաջին փուլը կամ մակարդակը արտոնյալ առևտրի ռեժիմի սահմանումն է:

Երկրորդ փուլն ազատ առևտրի երկկողմանի համաձայնագրերի հաստատումն է ԱՊՀ երկրների միջև: Ներկայում Համագործակցության 11 երկրներից 8-ը վավերացրել է ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:

Երրորդ փուլը Մաքսային միության ստեղծումն է, որին անդամակցող երկրների համար նախատեսվում է ազատ առևտրի ռեժիմ, իսկ երրորդ երկրների համար ենթադրում է միասնական մաքսային քաղաքականության իրականացում: Ներկայում Մաք սային միության ստեղծումը նախաձեռնել են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, անդամակցելու ցանկություն է հայտնել Ղրղզստանը: Վերջերս այդ միությանը մասնակցելու համաձայնություն է տվել նաև ՀՀ նախագահը` ՌԴ պետական այցի շրջանակներում:

Չորրորդ փուլն ընդհանուր շուկայի ստեղծումն է, երբ մաքսային միությանը զուգընթաց` անդամակից երկրներին թույլատրվում է ոչ միայն ապրանքների ու ծառայությունների, այլև կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ:

Հինգերորդ փուլը միասնական արժույթի կիրառում է ենթադրում` միասնական դրամավարկային և արտաքին առևտրային քաղաքականությամբ:

Վեցերորդ փուլն ամբողջական տնտեսական ինտեգրումն է, երբ անդամ երկրներում միասնական ձևով են իրականացվում բոլոր երեք մակրոտնտեսական քաղաքականությունները` արտաքին առևտրային, դրամավարկային և հարկաբյուջետային: Հարկ ենք համարում նշել, որ Մաքսային միության ձևավորումը առնվազն ենթադրում է անդամ երկրների ընդհանուր սահմանների առկայություն, որն առայժմ Հայաստանի ազգային տնտեսական շահերից չի բխում` մեզ հայտնի տնտեսական ու սահմանային շրջափակման պատճառով: Ըստ այդմ` Հայաստանը ՌԴ Կալինինգրադի մարզի նման կարելի է դիտարկել որպես հատուկ գոտի, որտեղ կգործեն հատուկ պայմաններ: Դրանք Մաքսային միության անդամ ներին հնարավորություն կտան Մերձավոր Արևելքի երկրների հետ արտաքին առևտրային հարաբերությունների ժամանակ Հայաստանի տարածքն օգտագործել որպես հարթակ: 

ԱՐԱԳ ԶԱՐԳԱՑՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ
Ernst & Young աուդիտորական կազմակերպության և Oxford Economucs-ի համատեղ վերլուծությունների հիման վրա կանխատեսվում է, որ սպասվելիք ռեցեսիայի դեպքում արագ զարգացող շուկաների դերն էլ ավելի կկարևորվի: Մինչև 2020թ. այս երկրներին (25 երկիր) բաժին կընկնի համաշխարհային ՀՆԱ-ի 50%-ը, համաշխարհային սպառողական ծախսերի 38%-ը և հիմնական միջոցներում կատարված կապիտալ ներդրումների 55%-ը: Այս վերլուծության մեջ բացի BRICS երկրներից (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն, որոնց ընդհանուր ՀՆԱ-ն շուրջ 10 տրլն դոլար է), ներառված են նաև Արևելյան Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի երկրներ: Սակայն, չնայած այդ երկրների տնտեսական արագ աճին (տարեկան 5,8%), այնուհանդերձ, դեռ երկար ժամանակ կշարունակեն մնալ աղքատ երկրներ: Օրինակ` Չինաստանում բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն (ըստ գնողունակության պարիտետի) կազմում է ԱՄՆ-ի նույն ցուցանիշի ընդամենը 16%-ը, Հնդկաստանինը` 7%-ը): Ըստ գնահատումների` վերջին տարիներին ամենաարագ զարգացող տնտեսությունը շարունակում է մնալ Կատարը, որի ՀՆԱ-ն տարեկան աճում է 13%-ով: Այստեղ մեկ շնչին ընկնող ուղղակի ներդրումները կազմում են 1600 դոլար: Արագ զարգացող երկրներում հիմնական ներուժը մարդկային ռեսուրսն է: Այստեղ է բնակվում 4,2 մլրդ մարդ:

ԻՆՉՊԵ՞Ս Է ԲԱՇԽՎԱԾ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ
Համաշխարհային տնտեսության տնտեսագետ վերլուծաբանների հաշվարկներով 2011թ. աշխարհի ընդհանուր գլոբալ հարստությունը կազմել է 231 տրլն դոլար, և ըստ կանխատեսումների` 2016թ. կհասնի 345 տրլն դոլարի: Այս աճի մեջ ծանրակշիռ դեր կունենան Չինաստանը, Ճապոնիան, Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը և այլն: Ներկայում աշխար հում շուրջ 29,7 մլն մարդ տիրապետում է 1 մլն դոլարը գերազանցող ունեցվածքի: Ըստ կանխատեսումների` 2016թ. համաշխարհային հարստության մեջ առաջատարի դերը կշարունակի ԱՄՆ-ը` 81 տրլն դոլար ընդհանուր ունեցվածքով: Չինաստանը կունենա մակրոտնտեսական 39, Ճապոնիան` 31, Բրազիլիան` 9,2, Հնդկաստանը` 8,9 տրլն դոլար: Այսօր աշխարհի ամենահարուստ երկրներն են Շվեյցարիան, Ավստրալիան և Նորվեգիան` մեկ շնչին բաժին ընկնող ազգային հարստության ծավալով:

ՍՈՒՊԵՐԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Շվեյցարիայի գիտնականները աշխարհի 37 մլն ընկերություններից առանձնացնելով ավելի քան 43 հազար վերազգային կորպորացիաներ և բացահայտելով դրանց ընդհանուր ակտիվները` կառուցել են տնտեսական ազդեցության մոդել, որի շնորհիվ գնահատել են դրանց դերը համաշխարհային տնտեսության մեջ: Վերլուծության արդյունքներով առանձնացվել են 1318 ընկերություններ, որոնցից յուրաքանչյուրը վերահսկողություն է իրականացնում շուրջ 20 այլ ընկերությունների նկատմամբ: Նրանց գնահատումներով` գերհզոր կորպորացիաների այս "սարդոստայնում" կենտրոնացված է համաշխարհային եկամտի 60%-ը: Ավելի խորամուխ լինելով` հետազոտողները եզրակացրել են, որ վերահսկողության թելերը գտնվում են 147 սուպերկորպորացիաների ձեռքում, որոնց ազդեցության ոլորտում է գլոբալ կորպորատիվ հարստության շուրջ 40%-ը:
Lilit Harutyunyan
view 8360 | date 5.0/14 | date տնտեսություն, կանխատեսում, տնտեսագիտություն, տնտեսական խճանկար

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել