| |||||
|
|||||
Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ |
|||||
CAMELS վերլուծական համակարգ (система анализа CAMELS, analysis system CAMELS). 1980-ական թվականներին ԱՄՆ-ի բանկային համակարգում շարունակվող խորը ճգնաժամի պայմաններում երկերի վերահսկողների կողմից մշակված բանկերի գնահատման մի համակարգ, որն այժմ ճանաչում է գտել աշխարհի գրեթե բոլոր բանկերի ղեկավարությունների կողմից: Այդ համակարգը նպատակաուղղված էր գնահատել ոչ միայն բանկի գործունեության արդյունավետությունը, այլև ռիսկայնությունը: Այն անվանվում է CAMELS վերլուծական համակարգ, որի անվանումն առաջացել է կապիտալի համարժեքություն (Capital adequacy), ակտիվների որակ (Asset quality), կառավարում (Management), շահույթ (Earnings), իրացվելիություն (Liquidity) և զգայունություն (Senesitivity) անգլերեն տերմինների սկզբնատառերից: Մեթոդի անավանումն արդեն իսկ հուշում է նրա էությունը, որը կայանում է վերոհիշյալ 6 գործոնների վերլուծության արդյունքում բանկի հուսալիության գնահատման մեջ: Ընդ որում, անհրաժեշտ է նշել, որ այդ մեթոդիկան անընդհատ կատարելագործվում է, իր մեջ ներառելով համաշխարհային ֆինանսական շուկաներում առաջացող նոր ռիսկերը: Այսպես, օրինակ՝ զգայունություն գործոնը մեթոդիկայում ընդգրկվել է միայն վերջերս՝ 1997 թվականին, որը հաշվի առնելով ժամանակի պահանջը, գնահատում է շուկայական ռիսկերի նկատմամաբ բանկի զգայունությունը: Բանկերի կողմից ռիսկերի կառավարումը գնահատվում է 5 բալանի համակարգով՝ 1-ից մինչև 5, աճողական կարգով բնութագրելով բանկի հուսալիությունը: Գնահատականները կազմվում են ինչպես քանակական (ֆինանսական ցուցանիշների վերլուծություն), այնպես էլ որակական ցուցանիշների հիման վրա և ի վերջո արտացոլում են ամբողջ կառավարման մակարդակը: Քաղաքական ռիսկ (политический риск, political risk). այն բանի հնարավորությունը, որ երկրի ներսում կամ դրա սահմաններից օրենսդրական կամ կարգավորող ակտերի փոփոխությունը բացասական ազդեցության կունենա կազմակերպության (օրինակ՝ բանկի) շահույթի, գործառնությունների և հեռանկարների վրա։ Քաղաքական ռիսկը կապված է նաև պատերազմների, հեղափոխությունների, ազգայնացման և այլ երևույթների հետ։ Քվազի հասարակական, քվազիպետական ապրանք. ապրանքներ կամ ծառայություններ, որոնց վրա կարող է տարածվել բացառման սկզբունքը, որոնք սակայն ապահովում են այնպիսի մեծ կողմնակի օգուտներ, որ կառավարությունը խրախուսում է դրանց արտադրությունը՝ ռեսուրսների պակասի առաջացում թույլ չտալու նպատակով: |
|
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
|