Տնտեսագետների և քաղաքական փիլիսոփաների և ճիշտ և սխալ գաղափարներն իրականում ավելի հզոր են, քան մարդիկ սովորաբար հասկանում են: Իրոք, աշխարհը միայն դրանցով է ղեկավարվում: Ջոն Մեյնարդ Քեյնս
Ուշադիր եղեք նրանց նկատմամբ, ում շատ եք սիրում, որովհետև չգիտեք, թե ինչ կլինի վաղը:
Հիշեք, որ ձեր սրտում ունեք մի պարգև, որ շատ թանկագին է, բայց ուրիշներին տալուց բոլորովին անվճար է: Դա սերն է, որ անշահախնդիր պատրաստ է ամուր գրկել ամենքին:
«Ես քեզ սիրում եմ» խոսքերն ի զորու են հաղթահարել ամեն տկարություն, անհաղթահարելի թվացող արգելք: Մի՛ զլացեք ձեզ շրջապատող մարդկանց ասել դա ամեն ժամանակ:
Գնահատե՛ք ամեն վայրկյանը, որ շրջապատված եք սիրով և հոգատարությամբ, որովհետև կան մարդիկ, որ դրա քաղցն ունեն:
Միշտ փորձեք ժամանակ գտնել հաղորդակցման համար: Ջանացեք կենդանի հաղորդակցություն ունենալ Աստծո և մարդկանց հետ: